-
21.02.2014|
13:55
«Ջազը և Գյումրին» նախագիծը վերսկսում է իր գործունեությունը` «Եկել է իրական արվեստը գնահատելու ժամանակը» կարգախոսով: 2014-ի համերգային շրջանը կբացեն Ֆորշը և «Ռե մինոր» բենդը: Համերգը կկայանա Գյումրու «Հոկտեմբեր» կինոթատրոնում, փետրվարի 25-ին:
Նախատեսվում են համերգներ և ջազային այլ միջոցառումներ` Արամոյի, Էմմա Պետրոսյանի, Արթուր Իսպիրյանի, Շուշան Պետրոսյանի, Երվանդ Երզնկյանի և Մարտին Վարդազարյանի գլխավորությամբ:
-
21.02.2014|
12:40
Վաղը ժամը 16.00-ին «Մոսկվա» կինոթատրոնում տեղի կունենա բրիտանական ֆիլմերի 12-րդ փառատոնի բացման հանդիսավոր արարողությունը:
-
21.02.2014|
11:02
Մնջախաղի պետական թատրոնը պետք է ունենար իր շենքը: Այն իր դռներն էր բացելու Հյուսիսային պողոտայում: Թատերական աշխարհի այս կարևոր իրադարձությունը կյանքի էր կոչվելու 2013-ին, սակայն մինչ օրս բեմադրությունները ներկայացվում են Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնում` վարձակալության հիմունքներով։ Թեմայի շուրջ զրուցում ենք թատրոնի գեղարվեստական ղեկավար, վաստակավոր արտիստ ԺԻՐԱՅՐ ԴԱԴԱՍՅԱՆԻ հետ:
-
21.02.2014|
10:37
«Իրատես de facto»-ի հյուրն է դուդուկահար, ՀՀ վաստակավոր արտիստ ԳԵՎՈՐԳ ԴԱԲԱՂՅԱՆԸ:
-
21.02.2014|
10:30
Տալվորիկի քուրդ աղաները կեսօրին հասան Հոսնուտ գյուղ։ Անակնկալ եկան, որ Տալվորիկի ամենահեղինակավոր զինագործ Համզեի հետ ավելի համարձակ ու վճռական խոսեն: Ներս մտան։ Տեսածին դժվար էր հավատալ։ Թախտին Համզեի և նրա եղբայր Մանուկի կողքին թիկնել էր Գևորգ Չավուշը` մոսին հրացանը ձեռքի տակ: Քրդերը ձգվեցին, բայց վարպետորեն թաքցնելով երկյուղը` ջերմորեն բարևեցին: Համզեն կարգադրեց շտապ մի ուլ մորթել, սեղան գցեցին։ Գինու տիկը աննկատ դատարկվեց։ Քուրդ աղաներից մեկը կամեցավ ջղարան կպցնել:
-
20.02.2014|
17:55
Մարտի 10-ին՝ 19:00-ին, Երևանի Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում տեղի կունենա «Ռոքը՝ փոքրիկներին աջակից» խորագրով հերթական բարեգործական համերգը:
-
20.02.2014|
17:22
Ճապոնական Հոկայդո կղզու Նակատոնբեցու գյուղի 1900 բնակիչները բողոքել են Մուրակամիի «Վարիր իմ մեքենան» նովելում գյուղի անվանումն օգտագործելու դեմ` համարելով վիրավորական իրենց համար:
-
19.02.2014|
21:49
Ես ստել այնքան էլ չգիտեմ: Սակայն առանձնահատուկ արգահատանք էլ չեմ զգում ստելու դեմ: Նույնիսկ, ասեմ՝ չզարմանաք (թեպետ հնչում է բավականին տարօրինակ)՝ մի կարգին ստել չեմ կարողանում, իսկ անվնաս խաբեությունը պաշտում եմ:
-
19.02.2014|
17:58
Փետրվարի 28-ին, ժամը 18:00-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը Երևանում տեղի կունենա Լևոն Խեչոյանի «Մհերի դռան գիրքը» վեպի շնորհանդեսը:
-
19.02.2014|
17:52
Մայամիում դոմինիկյան ծագմամբ ամերիկացի նկարիչ Մակսիմո Կամիներոյին մեղադրանք է առաջադրվել 1 միլիոն դոլարի արժողությամբ սկահակ ջարդուփշուր անելու համար, որի վրա չինացի այլախոհ նկարիչ Այ Վեյվեյի նկարազարդումներն էին: